ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

27.07.2015

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրացվելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում` https://grants.scs.am հասցեով, մինչև 2015 թվականի սեպտեմբերի 18-ը ներառյալ (Երևանի ժամանակով մինչև ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (*113), 21-01-40 (*108)):

Մրցույթի հրավերի փաթեթը 

Մրցույթի հայտերն առցանց եղանակով լրացնելու ուղեցույց

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե