ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հետդոկտորական կրթաթոշակ՝ Իսրայելում ուսանելու համար

28.07.2022

Իսրայելի բարձրագույն կրթության խորհուրդը և գիտությունների ակադեմիան հայտարարել են հետդոկտորական կրթաթոշակի տրամադրման միջազգային մրցույթ։ Կրթաթոշակները գիտության բոլոր ոլորտների համար են՝ ներառյալ հումանիտար և հասարակական գիտությունները, և կտրամադրվեն երկու տարի ժամկետով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. հոկտեմբերի 1-ն է:

Ծրագրի մանրամասներին և դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝   https://academy.ac.il/RichText/GeneralPage.aspx?nodeId=1251

 

 

 

Նկարում՝ Ալբերտ Էյնշտեյնի արձանը Իսրայելի գիտությունների ակադեմիայի այգում: