ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

21.02.2024

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2024/2»» ՄՐՑՈՒՅԹԸ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է postdoc-armenia-2024.hesc.am առցանց համակարգի միջոցով` մինչև 2024 թվականի հունիսի 14-ը ներառյալ (hայտի ողղարկման հնարավորությունն  արգելափակվում է Երևանի ժամանակով 18:00-ին):

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 9-րդ հարկ, 906 սենյակ), մինչև 2024 թ. հունիսի 21-ը ներառյալ: 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից (հեռախոս՝ +37410 210 140 (*108), էլեկտրոնային փոստ՝ scexpert@hesc.am):

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)

Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)