ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Կքննարկվեն գիտական դիվանագիտության և գիտական փորձաքննության հարցեր

14.05.2018

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հրավիրված է մասնակցելու Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից կազմակերպված Գլոբալ հետազոտական խորհրդի (ГИС) կազմում ընդգրկված ազգային գիտական կազմակերպությունների ամենամյա հանդիպմանը, որը կայանալու է 2018 թ. մայիսի 14-ից 16-ը Մոսկվայում (ՌԴ): Հիմնական քննարկումները նախատեսված են «Գիտական դիվանագիտություն» և «Գիտական փորձաքննություն» թեմաներով:

Հանդիպման շրջանակներում տեղի կունենա հետխորհրդային պետությունների գիտական կազմակերպությունների միջև համագործակցության խթանման ուղիներին նվիրված կլոր սեղան, որի ընթացքում Սամվել Հարությունյանը հանդես կգա «Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ձեռքբերումները և ծրագրերը» թեմայով պլենար  զեկուցումով: