ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

09.04.2013

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում հայտարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական եւ գիտատեխնիկական  գործունեության ծրագրերում եւ թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

 

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով grants.scs.am հասցեում, մինչեւ 2013 թվականի մայիսի 10-ը ներառյալ (մինչև՝ Երեւանի ժամանակով ժամը 24:00): Այն օգտատերերը, ովքեր նախորդ մրցույթների ժամանակ գրանցվել են, կարող են օգտվել նույն «Անունից» եւ «Ծածկագրից»:

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռ.` 21-01-40 (118)):

 

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության գիտության պետական կոմիտե

(ժամկետն ավարտված է)