ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

02.08.2011

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության  գիտության պետական կոմիտեն  եւ Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամը 2011  թվականի փետրվարի 18-ին կնքված համաձայնագրիշրջանակներում հայտարարում են գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության «ԳՊԿ-ՌՀԳՀ-2012» համատեղ մրցույթ, որը կրում է  «Նոր  գործընկերության  20-ամյակ.  հումանիտար  համատեքստ»  խորագիրը:

 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունները եւ բուհերը:

 

Մրցույթը ներառում է հումանիտար գիտությունների հետեւյալ բնագավառները.

Պատմություն

Տնտեսագիտության

Փիլիսոփայություն

Քաղաքական գիտություններ

Լեզվագիտություն, գրականագիտություն

Մանկավարժական գիտություններ:

 

Մրցույթի պայմաններին եւ հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ: