ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Կոմիտեն 2010-ին ստացել է 830 դիմում, բողոք եւ առաջարկություն

18.01.2011

Համաձայն «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն տեղեկացնում է.


2010 թ. ընթացքում քաղաքացիների կողմից ստացվել է 830 դիմում, այդ թվում` 757 մրցույթի հայտ, 2 դիմում-բողոք` դրամաշնորհների տրամադրումը մերժելու վերաբերյալ, 50 առաջարկություն` գիտական կազմակերպության, ֆինանսավորման և հաստիքների փոփոխության, գիտաշխատողների գործուղման, գյուտերի, տեխնիկական միջոցների ձեռքբերման վերաբերյալ, 4 հաշվետվություն, 17 դիմում` պաշտոններ համալրելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ:

 

Բոլոր գրությունները պատասխանվել են սահմանված ժամկետներում և կարգով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին