ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Կոմիտեն անցած եռամսյակում ստացել է 20 դիմում եւ առաջարկություն

23.10.2009

Համաձայն «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն տեղեկացնում է.


2009 թ. երրորդ եռամսյակի ընթացքում քաղաքացիների կողմից ստացվել է 20 դիմում եւ առաջարկություն: 12 դիմում եւ 4 առաջարկություն հանձնվել է կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կառավարման վարչություն, 2 առաջարկություն՝ գիտական քաղաքականության վարչություն եւ աշխատանքի ընդունման 2 դիմում՝ անձնակազմի կառավարման բաժին:


Բոլոր գրությունները պատասխանվել են:


2009 թ. երրորդ եռամսյակում քաղաքացիների կողմից բողոքներ չեն ստացվել:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին