ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկվեցին նորարարության ոլորտում միջազգային համագործակցության խնդիրները

20.10.2017
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Հոկտեմբերի 19-ին Երևանում, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում աշխատանքն սկսեց Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի (МС НТИ) 21-րդ նստաշրջանը` նվիրված «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» իրականացման հարցերին:

Նիստը ղեկավարում էր Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ա. Գ. Շումիլինը: Ողջույնի խոսքով հանդես եկան Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի անդամներ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Գ.  Հարությունյանը, ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ, անդամ Գ. Վ. Տրուբնիկովը, ԱՊՀ գործադիր կոմիտեի գիտատեխնիկական համագործակցության և ինովացիաների բաժանմունքի ղեկավար Տ. Տ Մանսուրովը, ինչպես նաև նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Ս. Հարությունյանը` գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում ԱՊՀ մասնակից երկրների համագործակցությունը արդի փուլում կարող է բացառիկ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն գիտական հետազոտությունների զարգացման, այլև առաջատար տեխնոլոգիական զարգացման և ինովացիոն տնտեսությունների  ձևավորման ապահովման գործում:

Խորհրդի անդամները քննարկեցին նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքը, «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» շրջանակներում արդեն իրականացված, ինչպես նաև նախատեսված մի շարք միջոցառումներ, ծրագրի իրականացման հարցերը կարգավորող փաստաթղթերի մշակման, ծրագրերի վերաբերյալ  տեղեկատվության հանրայնացման, միջպետական պիլոտային ինովացիոն նախագծերի իրականացման և ֆինանսավորման հարցեր: Քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների, Եվրասիական տնտեսական խորհրդի անդամ երկրների և Բելառուսի ու Ռուսաստանի միացյալ պետության գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության զարգացման խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական սուբյեկտների համագործակցության նոր ձևերը:

Նիստի օրակարգի թեմաներից էր նաև Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի և Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխգործակցության հարցը` նշված  ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման տեսանկունից:

Նիստի ընթացքում մասնակիցները ծանոթացան Հայաստանի գիտական կազմակերպություններում մշակված  երեք խոշոր ինովացիոն ծրագրերին, որոնք շատ բարձր են գնահատվել առևտրայնացման պատրաստ լինելու տեսանկյունից: Այսպես` ՀՊՃՀ-ից Արամ Միքայելյանը ներկայացրեց «Նոր սերնդի բարելավված ցուցանիշներով գյուղատնտեսական քիմիկատների ստացման տեխնոլոգիաների մշակում» , ՀՊՃՀ-ից Օլեգ Գասպարյանը` «Շարժունակ դիտարկման համալիրների բարձր ճշգրտության գիրոկայունացված հարթակների մշակում», իսկ ՀՀ ԳԱԱ ռադոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն  Արսեն Հախումյանը` «Բարձր հաճախականությամբ միկրոալիքների վրա հիմնված  պլազմային տեխնոլոգիաներ» ծրագրերը: Երեք ծրագրերն էլ ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՆ գիտության պետական  կոմիտեի անցկացրած «Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի» արդյունքում: Բոլոր ծրագրերի դեպքում էլ հայ գիտնականների ներկայացրած առաջարկները, արտադրանքի վերածվելու դեպքում չեն զիջի միջազգային շուկայում առկա նմանատիպ առաջարկներին, որոշ չափանիշներով կգերազանցեն և աչքի կընկնեն անհամեմատ  ցածր գնով:

Նիստի ընթացքում Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի անդամները ներկայացրեցին նաև իրենց առաջարկները 2020 թվականից հետո ԱՊՀ մասնակից երկրների միջև ինովացիոն համագործակցության ծրագրի նախագծի մշակման վերաբերյալ: Որոշվեց խորհրդի հաջորդ նիստը անցկացման վայրն ու ժամանակը:

Հիշեցնենք, որ Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհուրդն ստեղծվել է 2009 թ.: Այն  հանդիսանում է 2011 թ. ընդունված «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» վերահսկիչ խորհուրդը: Ծրագրի հիմնական նպատակը ԱՊՀ մասնակից երկրների մտավոր, գիտատեխնիկական, արտադրական և ֆինանսական ներուժի համախմբումն է՝ լայնամասշտաբ նախագծեր իրականացնելու համար: 

 

 

Լուսանկարներ «Արմենպրես» լրատվական գործակալության կայքից