ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Այցելություն Ֆրանսիա

16.01.2009

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը քառօրյա այցով հունվարի 19-23-ը մեկնելու է Ֆրանսիայի Հանրապետություն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին» 1995 թ. նոյեմբերի 4-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում՝ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ գիտական համագործակցության մասին պայմանագիր ստորագրելու նպատակով:

 

Պայմանագրի կնքումը նպատակն ունի երկու երկրների գիտաշխատողների եւ գիտահետազոտական խմբերի միջեւ զարգացնել ու խորացնել գիտական համագործակցությունը: Պայմանագրի կնքումը կնպաստի նաեւ գիտական տվյալների, տեղեկատվության եւ գիտնականների փոխանակման գործընթացների կազմակերպմանը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին