ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Շնորհակալագիր` Գիտության կոմիտեին

30.07.2018

Հուլիսի 18-20-ը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ գիտնականների «Գենի կլոնավորում և էքսպրեսիա» խորագրով ամառային դպրոցը` նախատեսված մինչև 35 տարեկան մասնակիցների համար:

Դպրոցի շրջանակներում երիտասարդները հնարավորություն ստացան հանդիպել ոլորտի առաջատար մասնագետների հետ և նրանց հետ քննարկել տվյալ բնագավառի արդի նվաճումներն ու սեփական ձեռքբերումները: Հանդիպումները հագեցած էին տեսական և գործնական դասընթացներով: 

Երիտասարդ գիտնականների դպրոցի կայացմանը օժանդակելու համար ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեին տրվեց շնորհակալագիր: