ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Ի գիտություն լրատվամիջոցների

31.07.2017

2017 թ. օգոստոսի 1-ին, ժամը 15.00-ին հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական ատոմային էլեկտրակայանի միջև Միջուկային  և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության համատեղ լաբորատորիայի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողությանը:

Հուշագրի հիմնական նպատակն է` համատեղել ջանքերը միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության բնագավառներում գիտական և գիտակրթական աշխատանքների իրականացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև միջազգային նախագծերի իրականացման ուղղությամբ:

Հուշագիրը կստորագրվի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում (հասցե` Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ):

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե