ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Ի գիտություն

14.08.2017

Հայաստանի Հանրապետությունը հրավիրվում է դիտորդի կարգավիճակով մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի միջազգային կոմիտեի 24-րդ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ակադեմիական գիտելիքների և տեխնոլոգիայի էթիկայի համաշխարհային հանձնաժողովի 10-րդ հերթական նստաշրջանների հանրային հանդիպումներին: Հանդիպումների աշխատանքային լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: 

Համապատասխան թեկնածուի առկայության դեպքում անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 25-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացնել պահանջվող փաստաթղթերը (էլեկտրոնային և թղթային տարբերակներով)` ՀՀ ԱԳ  նախարարություն փոխանցելու համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Սոցիալական և հումանիտար գիտությունների հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի գրությունից: