ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի խորհրդի նիստ

18.08.2010

Օգոստոսի 18-ին Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը կառավարությունում մասնակցեց «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստին, որը վարում էր ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

 

Նիստում քննարկվել են «Քենդլ» նախագծի իրականացման նախապատրաստական փուլում այն ֆինանսավորելու պատրաստ շահագրգիռ միջազգային գիտական կազմակերպությունների ու փորձագետների ներկայացրած առաջարկները, ինչպես նաև «Քենդլ» կենտրոնի արագացուցչի կառուցման նպատակով հողատարածք հատկացնելու հարցը։

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին