ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Սեմինար ԳՊԿ-ում

19.10.2010

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հրավիրում է մասնակցելու  «Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության առանձնահատկությունները»  թեմայով  սեմինարին, որը  տեղի  կունենա  ս. թ.  նոյեմբերի 2-ին ժամը 16.00,  ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի 22, ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի կոնֆերանսների  դահլիճ):

 

Սեմինարի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի  նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը  կպարզաբանի  բնագավառի   օրենսդրության  հիմնական  դրույթները,  կպատասխանի  առաջադրված հարցերին:

 

Տեղեկատվության   և  հասարակայնության  հետ  կապերի  բաժին