ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Գիտաժողով` «Քենդլում»

10.06.2019

Սույն թվականի հուլիսի 2-5-ը, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում անց է կացվելու ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և «DESY» ազգային արագացուցչային կենտրոնի կողմից կազմակերպված «Գերարագ փնջեր և կիրառություններ» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի նպատակն է համախմբել արագացուցչային ֆիզիկայի, լազերային ֆիզիկայի, կյանքի մասին գիտությունների և նյութագիտության ոլորտներում աշխատող գիտնականների՝ քննարկելու ֆիզիկային և գերարագ էլեկտրոնային ու ֆոտոնային փնջերի կիրառություններին առնչվող կարևորագույն խնդիրները: Հատուկ ուշադրության են արժանանալու ցածր էներգիայով ռելյատիվիստիկ էլեկտրոնային և ինֆրակարմիր-տերահերց տիրույթի ֆոտոնային փնջերը:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝

  • Գերկարճ էլեկտրոնային փնջեր
  • Ճառագայթման աղբյուրներ և ազատ էլեկտրոնային լազերներ
  • Արագացման նոր եղանակներ
  • Փորձարարական տեխնիկա և մեթոդներ
  • Կյանքի մասին գիտություններ և նյութագիտություն

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ http://candle.am/uba19/  հղումով: