ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

17.04.2024

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։

Հայտ ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից Կոմիտեի https://orgs.hesc.am/ համակարգով մինչև 2024 թվականի հունիսի 14-ը ներառյալ:

Կազմակերպության ներկայացուցիչը մինչև 2024թ․ հունիսի 21-ը ներառյալ մեկ ընդհանուր փաթեթով, Կազմակերպության ղեկավարի պաշտոնական գրությամբ Կոմիտե (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) է ներկայացնում  Կազմակերպության կողմից տրված բոլոր հայտերի ստորագրված և կնքված թղթային տարբերակների փաթեթները` առձեռն:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության հետազոտական ծրագրերի բաժնից՝ զանգահարելով 010-210-140 (*113):

Մրցույթի հրավերի փաթեթը