ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների

05.12.2014

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում լրագրողների հավատարմագրման կարգի» համաձայն հայտարարում է 2015 թ. կոմիտեում լրագրողների հավատարմագրում:

 

Հավատարմագրման համար լրատվական գործունեություն իրականացնողը պետք է մինչև 2015 թ. հունվարի 30-ը կոմիտե ներկայացնի գրավոր դիմում և մեկ գունավոր լուսանկար:

 

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աշխատակազմ (Երևան, Օրբելի եղբայրների 22, հեռ.՝ 210 140 (109)) կամ ուղարկել info@scs.am  էլեկտրոնային հասցեով:

 

Դիմումի ձև

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե