ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն գիտական կազմակերպությունների և բուհերի

29.12.2015

Առաջնորդվելով ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի» 10-րդ կետով, անհրաժեշտ է մինչև 2016 թ. հունվարի 25-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի հետ կնքել համապատասխան պայմանագրեր՝ գիտական կազմակերպության (բուհի) կողմից իրականացվելիք «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ու «Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանություն» ծրագրերի ֆինանսավորման մասին:

 

Ծրագրերում ընդգրկված աշխատողների աշխատավարձի (ներառյալ եկամտային հարկը) չափը ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր չպետք է լինի:

 

Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի ձև

 

Գիտական և գիտատեխնիկական գործունեության ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի ձև

 

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված բազային ֆինանսավորման ծավալները