ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Սեմինար-քննարկումներ կոմիտեում

02.12.2009

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում կազմակերպված սեմինար-քննարկումների ժամանակ ներկայացվեցին «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործման կենտրոնի «Քենդլ» նախագծի բիզնես-պլանը եւ  Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հեղինակային խմբի կողմից մշակված «Կիսահաղորդչային   նանոէլեկտրոնիկայի   գիտահետազոտական  կենտրոնի»  ծրագիրը:


Սեմինարներին մասնակցում էին գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ վարչապետի խորհրդականը, Գիտության պետական կոմիտեի, «Տեքնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիայի, Զարգացման հայկական գործակալության,  գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:


«Քենդլ» նախագծի բիզնես-պլանի մասին զեկուցումով հանդես եկավ «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Հերգնյանը: Առաջարկվեց նախապատրաստել բիզնես-պլանը եւ ներկայացնել ՀՀ կառավարություն:


Կիսահաղորդչային   նանոէլեկտրոնիկայի   գիտահետազոտական  կենտրոնի  ծրագիրը ներկայացրեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ստեփան Պետրոսյանը: Որոշվեց ծրագրի հիման վրա կազմել բիզնես- պլան՝ միջազգային կառույցներին (Եվրասիական հիմնադրամ, ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական հանձնաժողով) ներկայացնելու համար:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին