ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն

07.08.2018

2018 թվականի հոկտեմբերի 5-7-ը ԻԻՀ «Ամիր Քաբիր» տեխնոլոգիական համալսարանը կկազմակերպի աշխարհի միջազգային մակարդակի համալսարանների դասախոսների մասնակցությամբ գիտական աշխատաժողովներ՝ բիոտեխնոլոգիայի և առողջապահության, նանոտեխնոլոգիայի, վերականգնվող էներգետիկայի, նյութերի, նավթի և գազի, ինտերնետի և մեծ տվյալների, ջրային ռեսուրսների կառավարման, ավազամրրիկի ու աղտոտվածության կառավարման և ավտոինժեներական ոլորտներում:

Աշխատաժողովների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները և գրանցվելու հայտը տեղադրված են http://campus.aut.ac.ir/intrel/?p=2532 կայքում:  Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է օգոստոսի 8-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է կապվել +982164543532 և +982164545418 հեռախոսահամարներով կամ գրել abhary.m@aut.ac.ir էլ փոստին: