ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ֆորում՝ «Կապրենք միասին»

09.07.2011

«Հիմնարար գիտությունների արդիական խնդիրները» գիտատեխնիկական ասոցիացիան «Քայլ դեպի ապագա» ծրագրի շրջանակներում նախատեսում է 2012 թ. ամռանն անցկացնել Կովկասյան միջազգային գիտակրթական ֆորում՝ «Կապրենք միասին» խորագրով:

 

Ֆորումի շրջանակներում նախատեսվում են գիտակրթական միջոցառումներ դպրոցականների, ուսանողների, երիտասարդ գիտնականների եւ մասնագետների համար, նախատեսվում է կազմակերպել գործադիր գագաթաժողով «Միջմշակութային երկխոսության ծրագիր. Ռուսաստան-Կովկաս-ճանապարհային քարտեզ» վերնագրով: Հավաքի գլխավոր իրադարձությունը կդառնա «Էթնոբազմազանությունը եւ ապագայի միջմշակութային ուղղվածությունը» միջազգային գիտաժողովը:

 

«Հիմնարար գիտությունների արդիական խնդիրները» գիտատեխնիկական ասոցիացիան ՌԴ-ում գրանցված տարածաշրջանային հասարակական կազմակերպություն է, որը վերջին տասնամյակում հաջողությամբ կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ, ամառային դպրոցներ եւ այլ գիտակրթական հավաքներ  Ռուսաստանի եւ կովկասյան տարածաշրջանի հետ կապված երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Բելառուսի մասնակցությամբ: Ասոցիացիան մեծ աշխատանքներ է իրականացնում հատկապես  Աբխազիայում:

 

Ֆորումի կազմակերպչական կոնսորցիումի աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ Հայաստանի Հանրապետության պետական եւ հասարակական կազմակերպությունները:

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող փաստաթղթերից:

 

«Հիմնարար գիտությունների արդիական խնդիրները» գիտատեխնիկական ասոցիացիայի եւ «Կապրենք միասին» ֆորումի կազմկոմիտեի կողմից ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օ. Եսայանին ուղղված գրություն

 

«Քայլ դեպի ապագա» ռուսաստանյան գիտա-սոցիալական ծրագիր

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին