ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտարարություն

08.10.2010

ԱՊՀ անդամ երկրների տարածքում հումանիտար, բնական եւ տեխնիկական գիտությունների բնագավառում երիտասարդական սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների հայտնաբերման եւ օժանդակության նպատակով կազմակերպվում է Երիտասարդական ինովացիոն նախագծերի բաց մրցույթ:

 

Մրցույթին մասնակցելը երիտասարդ գիտնականներին  հնարավորություն կտա ներկայացնել իրենց նախագծերը միջազգային բարձր մակարդակով եւ անցնել անկախ փորձաքննություն, իսկ մրցույթի հաղթողները կհրավիրվեն մասնակցելու ԱՊՀ 2010 միջազգային երիտասարդական ինովացիոն համագումարին, որը կկայանա 2010 թ. դեկտեմբերի 8-9-ը, Մոսկվայում:

 

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվության եւ մասնակցության պայմաններին ծանոթացեք  http://i-session.org/contest/ ինտերնետային հասցեից:

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե