ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

21.11.2014

<<Հայաստան>> համահայկական հիմնադրամը սկսել է Հայաստանի Հանրապետության  Նախագահի 2014 թվականի մրցանակներ շնորհելու գործընթացը:

Համաձայն մրցույթի պայմանների դիմողը կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև` անձամբ:

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2012-2014 թթ. ընթացքում: Ներկայացվող աշխատանքը պետք է ունենա միասնական, ընդհանրական ուղղվածություն:

Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են 2014 թվականի դեկտեմբեր և 2015 թվականի հունվար ամիսների ընթացքում, իսկ երիտասարդական մրցանակների համար` 2015 թ. փետրվար ամսվա ընթացքում:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու և մրցույթի պայմաններին ծանոթանալու համար պետք է դիմել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակ և այցելել հիմնադրամի կայքէջ` www.himnadram.org :