ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

22.10.2015

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» (այսուհետ` ԵԳԱԾ) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  միջոցով, հայտարարում են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` մինչև 2015 թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00, հեռ.` 21-01-40 (118):

Մրցույթի հրավերի փաթեթ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն