ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Մեր մասին » ՀՀ գիտության կոմիտե

Գիտության կոմիտեն ստեղծվել է ՀՀ Նախագահի 2007 թվականի հոկտեմբերի 1-ի ՆՀ-231-Հ հրամանագրով և գործում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգում:

Կոմիտեի նպատակներն են`

- գիտության բնագավառի բնականոն գործունեության ու առաջանցիկ զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.

- հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորմանը նպաստելը.

- գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանը նպաստելը: