ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկվել են ՍԾՏՀ շրջանակներում գիտական համագործակցության հարցեր

23.05.2016

2016 թ. մայիսի 16-ից 17-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության  (ՍԾՏՀ) կազմակերպության գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը, որին  մասնակցել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Ռուզան Ասատրյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են    գիտության և տեխնոլոգիաների ոլորտում  ՍԾՏՀ 2014-2018 թվականների գործողությունների հիմնական ծրագրային  ցուցանիշները, գիտության և տեխնիկայի ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության,  «ՍԾՏՀ տնտեսական օրակարգ 2012»-ի երկրորդ՝ 2016-2018 թվականների միջնաժամկետ ծրագրի առաջնահերթությունների իրականացմանը,   ՍԾՏՀ  շրջանակներում  գիտության  և տեխնոլոգիաների ոլորտ երիտասարդների  ներգրավմանը, Զարգացման հիմնադրամի ու նախագծերի կառավարմանն  առնչվող, ինչպես նաև  բազմաթիվ  այլ   հարցեր: