ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

17.11.2023

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2024»» ՄՐՑՈՒՅԹԸ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է postdoc-armenia-2024.hesc.am առցանց համակարգի միջոցով մինչև 2024 թվականի հունվարի 12-ը ներառյալ (hայտի ողղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով 18:00-ին):

Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ինտերնետային կայքում՝ www.hesc.am:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից (հեռախոս՝ +37410 210 140 (*108), էլեկտրոնային փոստ՝ scexpert@hesc.am):

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)

Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)